Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։
Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։
Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
անձը հաստատող փաստաթուղթ,
սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:
Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական),
վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից),
Սոցիալապես անապահով անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
անապահովության տեղեկանք։
Լսողական սարքի դեպքում՝ տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։
Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться