• Armenianeconomy.com

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 դեկտեմբերի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ. կայացած 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակներում բարձրացված՝ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին վերապահելու պարագայում դրա իրավական հիմքերի բացակայությամբ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք

 «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ‑250 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.

«թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ԱՏԱ Կառնետ հավաստագրերի հավաստագրերի տրամադրումը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ. կայացած 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակներում բարձրացված՝ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին վերապահելու պարագայում դրա իրավական հիմքերի բացակայությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառույթները, որտեղ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային պրակտիկայում ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման և դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առևտրաարդյունաբերական պալատներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և համակարգումը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն բաժնի «Գործարար և ներդրումային միջավայր» ենթաբաժնից։ 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են Հայաստանում բիզնես ոլորտի կարիքները հոգալու համար անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումները• Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները• Նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը• Ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում• «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ• Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի հյուրանոցներին• 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում• Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արգելքների, ծանուցումների, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին• ՊԵԿ նախագահն Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն