• Armenianeconomy.com

Ֆերմերներին գյուղտնտապահովագրության նախագծով փոխհատուցել են $640 հազ., մշակաբույսերի ցանկը կընդլայնվի

24 դեկտեմբերի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

2021թ. գյուղատնտեսական ապահովագրության ծրագրում, որն իրականացվում է արդեն բոլոր մարզերում, 11 մշակաբույսեր էին մտել։ 2022թ. մշակաբույսերի ցանկը կընդլայնվի։ Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իրա Փանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ եթե 2020թ. ապահովագրվել էր 2300 հա տարածք, ապա 2021թ. արդեն՝ 5830 հա։ Պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ՝ 2020թ. 1546-ից հասնելով 4300-ի 2021թ.։

Փանոսյանը հիշեցրեց, որ ապահովագրական վճարների 50-60 տոկոսը կատարում է պետությունը, մնացած մասը՝ ֆերմերները։

«Չնայած այս համեմատաբար նոր ծրագրի հանդեպ որոշակի անվստահությանը՝ արդեն գործող շահառուները շատ գոհ են արդյունքներից»,- ավելացրեց նա։

Նշվում է, որ ֆերմերները 2021թ. գյուղտնտապահովագրության ծրագրով ստացել են փոխհատուցում 320 մլն դրամի չափով (մոտ 640 հազար դոլար – խմբ.) ապահովագրական երեք ընկերությունների հավաքած 475 մլն դրամից։ Վնասաբերությունը կազմում է 67,2 տոկոս։ Սրանք բավական լավ ցուցանիշներ են։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայաստանը կրճատում է բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի ծրագիրը• Ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից• Ճամբարակում այս տարի բերքի տակ կլինի ընդհանուր վարելահողերի 35-40 տոկոսը• Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով• Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրականացվում են իրազեկման աշխատանքներ• Շիրակի մարզում բացվել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն• ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը• Հայաստանում այս տարի կհամարակալվի և կհաշվառվի 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. ականջապիտակներին կլինի QR կոդ• Քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն