2022 թ. հունվարի 1-ից հետո ամսական 50,000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում

23 դեկտեմբերի 2021 | | Цитата

Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ կստանան։ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Այսինքն, ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն  2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Դրամական աջակցությունը կնշանակվի, եթե՝

1) աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,

2) դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

3) դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության պայմաններում դրամական աջակցություն կնշանակվի արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն