Իրանական ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ Ադրբեջանի տարածքով ցամաքային ուղիների փոխարեն ապրանքները Ռուսաստան արտահանելու համար ընտրելով Կասպից ծովով ջրային տրանսպորտը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars գործակալությունը։
Նուրանին հավելել է, որ այս որոշման պատճառը ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքն է։ Նրա խոսքով, արտահանվող մրգերի ու բանջարեղենի համար Կասպից ծովով անցնող ճանապարհը շատ ավելի էժան է եւ արագ։
Ռուսաստան մրգերի եւ բանջարեղենի արտահանման համար ներգրավված են «Ամիրաբադ», «Անզալի» եւ «Աստարա» նավահանգիստները։
Իրանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գյուղմթերքներ ուղարկելու հետ կապված նման խնդիրների մասին։
Հոկտեմբերի 18-ին իրանա-ռուսական համատեղ առեւտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ջալիլ Ջալալիֆարը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, խոչընդոտում է Իրանից ապրանքների արտահանմանը Ռուսաստան։
Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ նման հաղորդումներն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանին բեռնատարների կուտակումը պայմանավորված է հենց Իրանում ծագած խնդիրներով։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться