
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված որոշ ընկերությունների նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերություններին մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով, ինչպես նաեւ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» և «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերութոյունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2017 թվականի հունիսի 9-ի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՕ-95-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նույն հավելվածի 7-րդ, 32-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ և 47-րդ կետերով նախատեսված ընկերությունների,» բառերը և կետադրական նշանները:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 38-րդ և 41-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться