Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

17 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաև լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է1», «է2», «է3», «է4», «է5», «է6»,  «է7», «է8» և  «է9» կետերով.

«է1) խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.

է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.

է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.

է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.

է5) հատատեղերի հատկացման և տեղազննման կարգի հաստատումը.

է6)  անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.

է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.

է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.

է9) պետական կառավարման լիազորված մարմնի ենթակայությամբ գործող մարմնի անտառների և անտառային հողերի պահպանություն իրականացնող աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.»։

    Հոդված 2.  Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1», «ե2», «ե3», «ե4», «ե5» և «ե6»  կետերով.

«ե1) անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի սահմանումը.

ե2) կայուն անտառակառավարման չափորոշիչների և ցուցանիշների հաստատումը.

ե3) անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերի և դրանց տրամադրման կարգի հաստատումը.

ե4) անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատումը.

ե5) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.

ե6) արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևի սահմանումը.»։

      Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում  «հրահանգը» բառը փոխարինել  «կարգը» բառով։

      Հոդված 4. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։»։

   Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում  «անտառավերականգնման հրահանգի» բառերը փոխարինել  «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։

  Հոդված 6. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում  «անտառապատման հրահանգի» բառերը փոխարինել  «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։

      Հոդված 7. 45-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անտառահատման տոմսը և անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են։»։

       Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

       Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

         1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։

    Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ Բացի այդ կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար ևս բացակայում են լիազորող նորմերը։

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև դրա հետ կապված Վարչապետի  2021 թվականի նոյեմբերի 2-ին № 02/10.3/37766-2021 հանձնարականից։

       3.Առաջարկվող կարգավորման բնույթը

  «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաև լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար։

      4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

      5. Ակնկալվող արդյունքը

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին։

   6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  սպասվելիք փոփոխությունների մասին

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

   7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն