Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­­գրքում լրացումներ կատարելու մասին

17 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը, եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե­րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվա­զեց­վում համախառն եկամտից» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարա­բե­րու­թյուն­ների վրա։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­ծունեու­թյան մասով առկա՝ սույն օրենքի համաձայն որակական կորուստ համարվող արտադրանքը (ապրանքը) համախառն եկա­մտից նվա­զեցվում է 2022 թվականի հարկային տարվա ընթաց­քում՝ այդ տարվա համա­խառն եկամտի երկու տոկոսի չափով:

իմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հար­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի՝ փաս­տա­թղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համա­խառն եկա­մտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Նույն մասի կիրա­ռության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահ­պան­ման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամա­նակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատ­կանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահ­մանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առա­ջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Խնդիրը կայանում է նրանում, որ առևտրա­յին գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբ­յեկտների մոտ առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքների մասով ձևավորված որակական կորուստները համախառն եկամտից նվա­զեցնելու նպատակով գործող հարկային օրենսդրությամբ համապատասխան կար­գա­վո­րում­ներ նախատեսված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ որակական կորուստ է համարվում նաև առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծու­նեու­թյան նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվա­զեց­վում համախառն եկամտից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առևտրա­­կան (առք ու վաճառքի) գործունեության մասով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպա­տակով համախառն եկամտից նվազեցվող՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որա­կա­կան կորուստներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հնարավորություն ընձեռել շահութահարկ վճա­րողներին առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գոր­­ծու­նեու­թյան նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը նվազեցնել համա­­խառն եկամ­տից:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Բացի այդ, նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան լրացումներ կատա­­րելու անհրաժեշտություն կառաջանա նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հոկ­տեմ­բերի 5-ի  N 1261-Ն որոշման մեջ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ․

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն