• Armenianeconomy.com

ՄՊՀ-ն հրավիրում է մասնակցելու ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

17 դեկտեմբերի 2021 | Հայտարարություններ | Цитата

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում մշակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը մինչև նախագծերի՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը կազմակերպում է քննարկում շահագրգիռ և ազդակիր անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ:  Քննարկումը նպատակ ունի վեր հանել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված արդյունավետ մոտեցումները և դրանց համապատասխան լրամշակել նախագծերը:

Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։

Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 (ներքին՝ 249) հեռախոսահամարով կամ info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով: Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը։

Նախագծերը և հիմնավորումը հասանելի են հետևյալ հղմամբ:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Հայտարարվել է Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ• Հանրային ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքների իրականցման նպատակով հրավիրվում են փորձագետներ• Ի գիտություն գործարարների• Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ• ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ (ՊՀԾ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ• ԴԱՍԸՆԹԱՑ` ՀՀ ԵՎ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Վաճառվում են «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն