ՊԵԿ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է հարկային և մաքսային ծառայությաունների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր

17 դեկտեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

ԿՓՈՓՈԽՎԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային և մաքսային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն։ 

• Նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։ Համակարգում պաշտոն  զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։ Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։

• Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։  Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նաև հենց նման համակարգ ունենալուն։

• Հարկային և մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային և ժամանակակից ծրագրերով։ 
Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրեր, կանցկացվի բարեվարքության ստուգում, հարկային և մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն։  Շեշտադրում կկատարվի նաև այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը ոչ միայն հավաքագրող և վարչարարություն իրականացնող, այլև ծառայություններ մատուցող կառույց է, և տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն