Առաջարկվում է մի շարք երկրների տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար թույլտվությունը տրամադրել պարզեցված ընթացակարգով

16 դեկտեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

Դեկտեմբերի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է  սահմանել, որ ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց` տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում այդ երկրների տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար թույլտվությունը տրամադրել պարզեցված ընթացակարգով` առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի` տվյալ մոտեցումը բխում է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման ու պարզեցման քաղաքականությունից:

Քվեարկության արդյունքում գրանցվել է երեք կողմ եւ երեք ձեռնպահ: Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ որոշում չի կայացվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու օրինագծի եւ երկու օրենսդրական փաթեթի: Առաջին ընթերցումից հետո բոլոր նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել էին հիմնական զեկուցողների կողմից:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն