Նոր որոշում. 2022-ի հունվարի 1-ից որոշ խավերի կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

16 դեկտեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ դեկտեմբերի 16-ի նիստում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

Ըստ այդմ, նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Կբարձրանան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն։

Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ դեկտեմբերի 16-ի նիստում:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն