ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ

16 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Հիմք ընդունելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2021 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահ­մա­նելու և 2021 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստատելու մասին» N 50-Ն որոշման.
վերնագրում և ամբողջ տեքստում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.
2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
  «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը սահմանում (հաստատում) է`

- պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը (6-րդ հոդվածի 4-րդ մաս),
- յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը (13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասեր),
- ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափի՝ ըստ տվյալ ընտանիքի անապահովության աստիճանի, բնակավայրի, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվի տարբերակելու կարգը (14-րդ հոդվածի 2-րդ  մաս)։
Ըստ այդմ, 2022 թվականի համար պետք է սահմանել պետական նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ վերոնշյալ ցուցանիշները։

Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով (նախագծով) հատկացված միջոցները 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար ՀՀ կառավարության կողմից սահմանում է  ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:

ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են ընտանեկան և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան, սոցիալական նպաստների բազային մաuերի չափերը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը, միանվագ հրատապ oգնությունների չափերը` երեխայի ծննդյան, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու և ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը:

 Ընտանեկան և սոցիալական նպաստները ու հրատապ օգնությունը վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2022 թվականի համար։ 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Հիմք ընդունելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։

3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերևպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը չի բխում Կառավարության գործունեության ծրագրից կամ այլ ռազմավարական ծրագրից։ Այն ապահովում է  ՀՀ 2022թ․ պետական բյուջեի կատարումը՝ «Պետական նպաստների մասին» օրենքով Կառավարության տված լիազորությունների շրջանակում։

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ նախագծով առաջարկվող ցուցանիներն ընկած են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկների հիմքում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն