ՀՀ գյուղատնտեսության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Դանիայի Թագավորությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Դանիայի Թագավորությունում

Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը' գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ մարտի 18-ից Դանիայի Թագավորությունում է: Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայի սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին:

Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այնուհետև պատվիրակությունը այցելել է «Գիսեֆելդ Քլոսթեր» եղևնիներ արտադրող և արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը և այցելություն է կազմակերպել տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է արտադրական մեթոդներին: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է հետագա համագործակցության կարևորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է Հայաստան' քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:

Այցելությունից հետո նախարարը հանդիպում է ունեցել ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ և քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի և տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:

Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների և դեսպանատան աշխատակազմի հետ: Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացումները, նաև պատասխանել է հայկական համայնքին հետաքրքրող հարցերին:

Մարտի 19-ին պատվիրակությունը հանդիպել է Դանիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ: Էդեգ Ռասմուսսենը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքն ու հիմնական գործառույթները: Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է հետագա համագործակցության անհրաժեշտությունը' փորձի փոխանակման և Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ: Այնուհետև Թվինինգ ծրագրի ղեկավարի տեղակալ Թորսթեն Բերգը նեկայացրել է համակարգային բարելավման պատմությունը և համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Դանիայի համակարգերի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը: Թորսթեն Բերգը գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Օրվա երկրորդ հատվածում, պատվիրակությունը հանդիպել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, «ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ճյուղերը, խնդիրները և հնարավոր համագործակցության ուղղությունները: Եվրոպական հարևանության և Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հաստատել է կազմակերպության հետաքրքրությունը հետագա համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես նշվել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: Հանդիպման ավարտին «ԴԱՆԻԴԱ» կազմակերպության ղեկավարը նշել է, որ նախարարության կողմից ներկայացված գերակայությունները կարող են ընդգրկվել կազմակերպության 2014-2016 ծրագրերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հրավիրել է կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան' հետագա ծրագրերն առավել առարկայական քննարկելու համար: Նույն օրը նախարարը հանդիպել է նաև «Եվրոֆիշ» կազմակերպության ղեկավար' Աինա Աֆանասևային և քննարկել է կազմակերպությանն Հայաստանի անդմակցության հարցը:

Մարտի 20-ին պատվիրակությունն այցելել է Դանիայի գյուղատնտեսության և սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն' Սյուզի Սթարք Էքստրանդն և սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են սննդամթերքի և անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը: Հանդիպումները և ուսումնական ծրագիրը շարունակվել է Գյուղատնտեսության և սննդի նախարարությունում' սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով:

Նույն օրը երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել խոզաբուծական, անասնապահական և ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին և մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան' գործունեություն ծավալելու և արտադրություն կազմակերպելու համար:

Ծրագրի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման անհրաժեշտությունը և վերոնշյալ կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունն այս ուղղությամբ:

Աղբյուրը՝ minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն