Հայաստանն ու Սերբիան դիտարկում են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է համագործակցությունը։ Այդ նպատակով Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին համառոտ ներկայացվել են ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները,  տնտեսության գերակա ճյուղերն ու գործող պետական աջակցության ծրագրերը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանն ու Սերբիան կարող են համագործակցել, մասնավորապես, թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, արևային էներգիայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ադամանդագործության, դեղագործության  ոլորտներում։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ՝ նախարարն առաջարկել է սերբական ընկերություններին նույնպես ներգրավվել այս գործընթացին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերակա ոլորտներում սերբական ընկերությունների ներդրումների իրականացմանը, դիտարկվել հայ-սերբական համատեղ ձեռնարկությունների հիմնման, գործարար համաժողովի կազմակերպման և B2B ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Քննարկվել են նաև հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն