ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է փակել

21 մարտի 2013 | Էներգետիկա | Цитата

ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է փակելԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է շուտափույթ կերպով հանել շահագործումից, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան' ներկայացնելով Հայաստան–ԵՄ Հարևանության եվրոպական քաղաքականության (ՀԵՔ) ծրագրի իրագործման գործում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը։

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կառուցել նոր կայան ներկայիս Հայկական ԱԷԿ–ի տեղում։ Առայժմ խոսքը 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին է։

«ԵՄ–ն կշարունակի զբաղվել ԱԷԿ–ի շուտափույթ փակման հարցով, քանի որ դրա արդիականացումը, միևնույն է, ատոմային անվտանգության միջազգային չափանիշների համապատասխանություն չի ապահովի։ Մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը մինչ օրս չի մշակել ռեակտորի շահագործումը դադարեցնելու մանրամասն ծրագիր»,– նշեց Հրիսթեան։

Նա նշեց նաև, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ–ի վթարից հետո Հայաստանը ԵՄ—ի հետ համատեղ իրականացրել է Մեծամորի ԱԷԿ–ի անվտանգության և ռիսկերի գնահատում, որի վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2013 թվականին։

Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ–ն պատրաստ է օժանդակել Հայաստանին էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու խնդրում։

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:

ՀՀ գործող օրենսդրության համաձայն, հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011թ.-ին՝ 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, դրա ժամկետը լրանում է 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն