Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է գործակցության մի շարք հնարավորություններ

13 դեկտեմբերի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել է դեսպանին, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման  էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։ 

Վահագն Խաչատուրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես ընդգծել է արդեն իսկ հաստատված թվայնացման ռազմավարությունը, դրանից բխող թվայնացման նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև հաջողությամբ գործարկված e-gov, e-draft և մի շարք այլ էլեկտրոնային հարթակները, որոնք պարբերաբար ամբողջացվում ու արդիականացվում են։  

Նախարարը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման, հատկապես էստոնացի մասնագետների կողմից պրակտիկ խորհրդատվության, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  

Ռինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել ընդլայնելու գործակցությունը և վեր հանելու համագործակցության նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք հնարավորություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի համապատասխան մասնագետներից ձևավորել աշխատանքային խումբ, ստեղծել ճանապարհային քարտեզ և մշակել գործողությունների ծրագիր։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն