«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին»

14 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման ընդունումը կապահովի կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի օգտագործումը, կնպաստի վերջիններիս անվտանգ հեռացմանը շրջակա միջավայր, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  

ՈՐՈՇՈՒՄ

 ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

---ի N ----Ն որոշման

ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Կեղտաջրերի նստվածքի մշակման կառուցվածքներին ներկայացվող պահանջները սահմանված են Կառավարության կողմից հաստատված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով, որոցով տրված են ընդհանուր պահանջներ  համապատասխան տեխնոլոգիաների և սարքավորումների համար։
  2. Կեղտաջրերի նստվածքի և տիղմի հավաքման, պահման, մշակման պայմանները պետք է բավարարեն համապատասխան շինարարական, տեխնիկական, սանիտարական կանոններին և հիգիենիկ պահանջներին։
  3. Կենցաղային կեղտաջրերի՝ կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած և մշակված տիղմը կարելի է օգտագործել որպես անասնակեր և պարարտանյութ, եթե դրա քիմիական և մանրէաբանական կազմը բավարարում է համապատասխան սանիտարական կանոններին և նորմերին (ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012թվականի հունիսի 6-ի N 84-Ն հրաման, ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01 հրաման և այլն)։
  4. Հողերի պարարտացման նպատակով օգտագործման դեպքում, կեղտաջրերի տիղմի հավաքմանը, տեղափոխմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները պետք է բխեն հողերի տեսակից, քիմիական կազմից և աղտոտվածության աստիճանից։
  5. Օգտագործման ենթակա տիղմը համարվում է մշակված, եթե ենթարկվել է կենսաբանական, քիմիական, ջերմային մշակման կամ երկարատև պահման, ինչի արդյունքում զգալիորեն նվազում է դրա ֆերմենտավորումը և բացառում օգտագործման հետևանքով առաջացած առողջության վտանգները:
  6. Կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններում կենսաբանական պրոցեսների արդյունքում առաջացած տիղմը հավաքվում, մշակվում և հանձնվում է օգտագործման հիմնականում որպես պարարտանյութ կամ անասնակեր։
  7. Կեղտաջրերի մեխամիկական մաքրման գործընթացում առաջացած նստվածքը, հավաքվում և հեռացվում է համաձայն թափոնների գոյացման, հեռացման և օգտահանման կարգի։
  8. Կեղտաջրերի՝ մեխանիկական և կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած նստվածքը և տիղմը մշակվելուց հետո կարող են օգտագործվել տարբեր նպատակներով։
  9. Կեղտաջրի կենսաբանական մաքրման գործընթացում առաջացած տիղմը օրգանական և հանքային ծագման նյութերի խառնուրդն է:
  10. Կեղտաջրի նստվածքը կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված անօրգանական, օրգանական և հանքային ծագման նյութերի խառնուրդն է:
  11. Սույն հավելվածով սահմանվում են կեղտաջրի նստվածքի, այդ թվում` տիղմի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները։


    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    «ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

    1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Նածագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4.10 բաժնի` «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը ուղղությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018թ. մայիսի 29-ի «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 589 որոշման հավելվածի 5-րդ կետը։

    Համաձայն Ջրային օրենսգրքում 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-126-Ն օրենքով  կատարված փոփոխության՝ կեղտաջրի նստվածքը սահմանվում է որպես կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս: Ըստ տվյալ սահմանման՝ չի առանձնացվում մեխանիկական մաքրման արդյունքում առաջացած նստվածքը կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած տիղմից։ Ուստի, կեղտաջրի մաքրման արդյունքում առաջացած օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի նստվածքը պետք է տարանջատվի նստվածքի և տիղմի՝ ելնելով խառնուրդամասի հատկություններից։ 

    Համաձայն միջազգային փորձի, որպես արժեքավոր պարարտանյութ օգտագործվում է կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման ժամանակ առաջացած տիղմը, որը պարունակում է գյուղատնտեսական նպատակներով հողերի պարարտացման համար արժեքավոր սննդային տարրեր։ Ըստ այդմ, կեղտաջրերի տիղմի հավաքմանը, տեղափոխմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանն ու օգտագործմանը տրվող պահանջները բխում են հողերի տեսակից, քիմիական կազմից և աղտոտվածության աստիճանից։

    Պետք է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս չի իրականացվում հողերի, մասնավորապես՝ գյուղատնտեսական նշանակության հողերի որակի մոնիտորինգ և աղտոտվածության գնահատում։ ՀՀ-ում հողերի գնահատման համար գործող հիգիենիկ պահանջներն ու ստանդարտները խիստ են և հաշվի չեն առնում տեղանքի երկրաքիմիական առանձնահատկությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի հստակ ներկայացնել կեղտաջրերի տիղմին ներկայացվող պահանջներ։ Եվրոպական երկրների լավագույն փորձի ինտեգրման դեպքում էլ կարող են առաջանալ մի շարք բնապահպանական կամ տնտեսական ռիսկեր։ Օրինակ՝ մեղմ պահանջների ինտեգրումը կարող է բերել գյուղատնտեսական հողերի՝ ծանր մետաղներով և օրգանական նյութերով աղտոտման, իսկ առավել խիստ պահանջների դեպքում առաջ կգան չարդարացված ֆինանսական ծախսեր ԿՄԿ-ների ստեղծման ժամանակ։

    Ըստ այդմ, կենցաղային կեղտաջրերի նստվածքի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի մշակման և օգտագործման պահանջները սահմանելու համար անհրաժեշտություն է առաջանում՝

    Ø վերանայել ՀՀ հողերի որակի նորմերը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային լավագույն փորձին և հաշվի առնելով տեղանքի երկրաքիմիական առանձնահատկությունները։

    Ø պիլոտային տարածքի համար գյուղատնտեսական հողերի քիմիական կազմի ուսումնասիրում և որակի գնահատում։

    Ø կեղտաջրերի նստվածքում և տիղմում ծանր մետաղների, պաթոգենների և օրգանական աղտոտիչների սահմանային թույլատրելի արժեքների սահմանում՝ նստվածքի և տիղմի պատշաճ մշակումը, հավաքումը և օգտագործումն ապահովելու համար։

    2.Առաջարկվող կարգավորման բնույթը

    Նախագծով սահմանվել են կենցաղային և դրա ցուցանիշներին հասցրած արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրի նստվածքի և տիղմի հավաքմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ, ինչը հնարավորություն կտա կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման գործընթացում առաջացած նստվածքը և տիղմը հավաքման, մշակման ենթարկելուց հետո, տրամադրել տարբեր նպատակներով օգտահանման և օգտագործման։

    3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

    Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի փորձագետների կողմից:

    4.Ակնկալվող արդյունքը

    «Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում կուտակված նստվածքի և տիղմի անվտանգ օգտագործմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը:

    5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    «Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
    «Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժի 1.5-րդ կետից։

    Նախորդ 10-15 տարիների ընթացքում համաշխարհային պրակտիկայում արմատական կերպով փոխվել են կեղտաջրերի կառավարման մոտեցումները: Եթե նախկինում այն ընդունվում էր սոսկ որպես կենսագործունեության արդյունք կամ աղտոտված ջուր, ապա այժմ այն դիտարկվում է որպես ռեսուրս (և ոչ միայն ջրային), որը ենթակա է օգտահանման` դրանում պարունակվող օգտակար հատկությունների կորզման ու տարբեր բնագավառներում օգտագործման առումով։ Վերոնշյալ որոշման ընդունումը կապահովի կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի օգտագործումը, կնպաստի վերջիններիս անվտանգ հեռացմանը շրջակա միջավայր, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն