• Armenianeconomy.com

Կուբան և ԵՏՀ-ն մտադիր են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր ստորագրել

Կուբայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մտադիր են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է այդ երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը:

«Մոտ օրերս մենք Հավանայում ընդունելու ենք ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին և կանցկացնենք համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր, որն իր մեջ ներառում է տնտեսության, առևտրի, ֆինանսների, առողջապահության և կենսատեխնոլոգիաների, մշակույթի, սպորտի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության ավելի քան 30 ուղղություններ», - հայտարարել է  նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի ընթացքում, որն ուրբաթ օրը տեղի է ունենում առցանց ձևաչափով:

Կուբայի նախագահի կարծիքով` դա կնպաստի գործնական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների համակարգմանը մինչեւ 2025 թվականը և Կուբայի տնտեսական ու սոցիալական զարգացման ազգային ծրագրին մինչև 2030 թվականը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն