ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը:
«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս»,- ասվում է գրառման մեջ։
armenpress.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться