Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

01 դեկտեմբերի 2021 | | Цитата

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95%-ն է, ֆինանսավորման 5%-ը կներդրվի համայնքի բյուջեից (2միլիոն 698 հազար դրամ):
Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն `

✅ Ծաղկահովիտի մշակույթի տուն
✅ Վարդաբլուրի մանկապարտեզ
✅ Հնաբերդի մանկապարտեզ
✅ Ծաղկահովիտի ավտոկայանատեղի
✅ Բերքառատի մշակույթի տուն
✅ Ծաղկահովիտի պոմպակայան
✅ Ծաղկահովիտի համայնքապետարան
✅ Նորաշենի վարչական շենք
✅ Նորաշենի մանկապարտեզ
✅ Գեղադիրի վարչական շենք
✅ Հնաբերդի վարչական շենք
✅ Գեղաձորի վարչական շենք
✅ Գեղարոտի վարչական շենք
✅ Ծիլքարի վարչական շենք
✅ Լեռնապարի վարչական շենք

Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն