• Armenianeconomy.com

Ո՞ր դեպքում է հնարավոր որդեգրել երեխա և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործընթացը

24 նոյեմբերի 2021 | Օրենսդրություն | Цитата

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմքում դիտարկելով երեխայի լավագույն շահի ապահովումն որպես առաջնահերթություն՝ նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենսաբանական ընտանիքներ վերադարձի ուղղությամբ։   

Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք հնարավոր չէ կամ չի բխում երեխայի լավագույն շահից, որպես ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակներ են դիտարկվում խնամատարությունը և որդեգրումը։  

Երեխա որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները նախ պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան) աշխատակազմ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,

7) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է),

8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին։

Վերոնշյալ փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս: Դիմումատուն դրական եզրակացության հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ։

Աշխատակազմը որդեգրել ցանկացող անձի անձնական գործի պատճենահանված օրինակը հաշվառման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:

Նախարարությունն աշխատակազմից ստացված անձնական գործի հիման վրա որդեգրել ցանկացող անձին վերցնում է կենտրոնացված հաշվառման և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում աշխատակազմին ու որդեգրել ցանկացող անձին։

Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրել ցանկացող անձինք որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել իրենց բնակության վայրի աշխատակազմ` ծանոթանալու որդեգրման ենթակա երեխաների ցանկին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆԵՐԴՐԵԼ Է ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ• ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին• Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները• Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում• ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ• Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ• ԿԱՅԱՑԵԼ Է ՊԵԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն