Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարները կփոխհատուցվեն

19 նոյեմբերի 2021 | | Цитата

Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Ծրագրով կարգավորվում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով փոխհատուցման ընթացակարգի, ժամկետների, չափորոշիչների պայմանների հետ կապված հարաբերությունները:
Ծրագրի նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառման խթանումն է՝ իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկն ավել է 2-3 անգամ նորմատիվային պահան ջարկի նկատմամբ: Ներկայումս կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ. մ3 ջուր, միջինը 1 հա հողատարածքի կտրվածքով կկազմի մինչև 4.0 հազ. մ3 , իսկ նախնական տվյալներով ապագայում կանխատեսվող շուրջ 22.0 հազ. հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:
Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները մշակող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց հողատարածքներն ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների։
Շահառու դառնալու նախապայմանն է՝ կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգեր ներդրած շահառուների կողմից դիմումի ներկայացումը։

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ծրագրին մասնակցող շահառուների համար ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում՝ «Ոռոգման համակարգերի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակներում՝ ծրագրի մեկնարկից հետո 5 տարի ժամկետով:
Ծրագրին դիմելու և ծրագրում ընդգրկվելու ընթացակարգը`
ծրագրին մասնակցելու համար կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգ ներդրած գյուղատնտեսությամբ զբաղվող անձը, N 2 հավելվածին համապատասխան, դիմում է ներկայացնում այն ջրօգտագործողների ընկերությանը, որի անդամ է հանդիսանում ինքը։ Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների հիման վրա լրացնում են դիմում՝ կցելով նշված փաստաթղթերի պատճենները՝
✅անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման վկայականը),
✅տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ իր գույքային իրավունքը հավաստող փաստաթուղթը,
✅ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը,
✅կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը.

Ստանալով դիմումը՝ ջրօգտագործողների ընկերությունն ուսումնասիրում է դրա համապատասխանությունը ծրագրին և կազմում համապատասխան եզրակացություն։
Եզրակացությունը պետք է ներառի հետևյալ նվազագույն տվյալները`
✅ հողամասի գտնվելու վայրը,
✅ հողամասի չափը և մշակաբույսերի կազմը, գ. հողամասի նկատմամբ դիմողի իրավունքը,
✅հողամասում տեխնիկական պայմաններին համապատասխանող կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգի առկայությունը.

Ջրօգտագործողների ընկերությունը դիմումը մերժում է, եթե շահառուի դիմումին կից փաստաթղթերն ամբողջական չեն, և մինչև 10-օրյա ժամկետում վերադարձնում է շահառուին, իսկ շահառուն մինչև 20-օրյա ժամկետում փաստաթղթերի ամբողջական փաթեթը կրկին ներկայացնում է ջրօգտագործողների ընկերության եզրակացությանը.
Ջրօգտագործողների ընկերությունը կազմում է եզրակացություն և շահառուի դիմումին կից փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով 10-օրյա ժամկետում ներկայացնում է Ջրային կոմիտե.
Ջրային կոմիտեն 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և պահանջներին բավարարելու պարագայում հավանություն է տալիս շահառուին ծրագրում ընդգրկելու և հետագա գործընթացը կազմակերպելու համար, իսկ պահանջների լիարժեք չբավարարելու դեպքում՝ մերժում։
Ծրագրի շահառուին մատակարարած ոռոգման ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է`
✅ ծրագրի շահառուի ոռոգման ջրի ծառայությունների մատուցումն իրականացվում է ոռոգման ջրի պայմանագրի համաձայն՝ տեղադրված ջրաչափի փաստացի ցուցմունքներին համապատասխան.
✅ որպես ծրագրից օգտվելու նախապայման շահառուն պարտավորվում է սահմանազատման կետում տեղադրել առցանց հաղորդող ջրաչափ սարքավորում՝ առցանց վերահսկելու համար, մուտքի բանալին (կոդը) տրամադրում է ջրօգտագործողների ընկերությանը և Ջրային կոմիտեին.
✅ փաստացի ստացված ոռոգման ջուրը ընկերությունը շահառուին է հանձնում տեղադրված ջրաչափով կահավորված սահմանազատման կետում, որի մասին կազմում է հանձնման-ընդունման ակտ և ստորագրում է ջրբաշխի մատյանում.
✅ հանձնման-ընդունման ակտերի և ստորագրված ջրբաշխի մատյանի տվյալները մուտքագրվում են ջրի կառավարման ծրագրում առանձնացված բաժնում:
Ծրագրի շահառուի կողմից օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման կարգը և ձևն իրականացվում են`
✅ յուրաքանչյուր ջրօգտագործողների ընկերություն իր ընկերության սպասարկման տարածքի ծրագրի շահառուներին մատակարարած ոռոգման ջրի վարձավճարի մասին կազմում է ամփոփ տեղեկատվություն և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում Ջրային կոմիտե.
✅ ներկայացված տեղեկատվությանը կցվում են հանձնման-ընդունման ակտերի և ստորագրված ջրբաշխի մատյանների պատճենները.

Ջրային կոմիտեն, ամփոփելով բոլոր ջրօգտագործողների ընկերություններից ստացված տեղեկատվությունը, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը մշակում և ներկայացնում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ վարձավճարների փոխհատուցման մասին. հաշվետու տարվա ընթացքում ծրագրից օգտվող շահառուների կողմից ձևավորված հասույթին համապատասխան ջրօգտագործողների ընկերությունները դրամական և բնեղեն արտահայտությամբ ձևակերպում են ջրօգտագործողի բաժանորդային քարտում: Ջրօգտագործողին ըստ պահանջի կարող է տրամադրվել տեղեկանք կամ անդորրագիր փոխհատուցման մասին՝ ջրօգտագործողների ընկերությունների կողմից միջինացված սակագնի և ջրօգտագործողների օգտագործած ծավալների փաստացի չափով։

Կառավարության որոշումը, ծրագրի մանրամասները և ձևաթղթերը 

Խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն՝ /+374 232/ 33025 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն