ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները:
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը եւ գիտության զարգացմանը:
109 կրթական հաստատություններում կիրականացվեն կառուցման, վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ: Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները: Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված քաղաքականության իրականացումը: Շուրջ 480 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում կստանա հավելավճար: Կրթության հասանելիության ապահովման նպատակով կգործադրվեն էական ջանքեր: Էլեկտրոնային ուսուցման համակարգի զարգացման շնորհիվ ուսուցչի կարիք ունեցող դպրոցներում կապահովվի բոլոր առարկաների դասավանդումը: Ամառային եւ թեմատիկ ճամբարներ կկազմակերպվեն շուրջ 4400 երեխայի համար:
Նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում ընդլայնվել է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը: Սպորտի ոլորտում կաճեն կապիտալ ներդրումները:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться