Մեծամորի 2-րդ էներգաբլոկը արդյունավետ կաշխատի 15 տարի. Ալեքսեյ Լիխաչով

16 նոյեմբերի 2021 | | Цитата

Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը համալիր արդիականացման է ենթարկվել, վերականգնվել և ամրապնդվել են կայանի բոլոր կենսական տարրերը, այդ թվում նրա «սիրտը»՝ ռեակտորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Մեծամորի ատոմակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ խոսելով ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու ծրագրի ավարտի մասին:

«Եթե թույլ տաք՝ ես որոշ համեմատություններ կանեմ մարդու օրգանիզմի հետ: Առաջին հերթին մենք լրջորեն վերականգնել և ամրապնդել ենք կայանի «սիրտը»՝ ռեակտորը: Պարզ ասած՝ երիտասարդացրել ենք ռեակտորը: Երկրորդը՝ խորապես արդիականացվել, գործնականում փոխարինվել է մեքենայական դահլիճը՝ էլեկտրաէներգիայի գեներացման դահլիճը՝ էներգիան վերարտադրող գլխավոր «մկանը», որի համար էլ առհասարակ գոյություն ունի ատոմային էլեկտրակայանը: Բացի այդ՝ «արյունատար համակարգը», ինչպես նաև «ուղեղը», իսկ ավելի կոնկրետ՝ կառավարման ավտոմատացված համակարգը (АСУ ТП) շատ բաղադրիչներով կամ արդիականացվել են, կամ էլ ամբողջությամբ փոխարինվել են: Ուստի այսօր կարող ենք խոսել ոչ թե պարզապես վերանորոգման, այլև կայանի արդիականացման աշխատանքները ավարտելու մասին», -  «Արմենպրես»-ին հայտնեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը:

Լիխաչովի խոսքով՝ այդ ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ քիչ ավելի հին Կոլայի ատոմակայանի համանմանությամբ Մեծամորի 2-րդ էներգաբլոկի համար կարելի է կանխատեսել առնվազն 15 տարվա կայուն և արդյունավետ աշխատանք:

«Շարունակելով հետազոտությունները, տեխնոլոգիական փոքր աշխատանքները պլանային վերանորոգումների ընթացքում՝ մենք մեր կողմից տեսնում ենք կայանի աշխատանքի հեռանկարը մոտավորապես մինչև 2035-36 թթ.: Բայց ինչպես դրան մոտենալ, ինչ աշխատանքներ և երբ կազմակերպել՝ դա, իհարկե, առաջին հերթին հայկական կողմի, համապատասխան կարգավորողի պատասխանատվության հարցն է: Եվ մենք էլ սերտորեն կհամագործակցենք մեր գործընկերների հետ», - հավելեց Ալեքսեյ Լիխաչովը:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի կապակցությամբ, ՀՀ ՏԿԵ նախարարի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին, այսօր այցելել էր Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայան:

Արամ Սարգսյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն