Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

10 նոյեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների  իրականացումը։

Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներ.
Որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերի 3-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
Որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«4) գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցության ապահովումը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը, ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։»,

Որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«4) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի շրջանակներում տեղազննությունների, մոնիթորինգների և խորհրդատվության իրականացում։»,

Որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով,
Որոշման հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը(ները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.»,

Որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել 13.1-13.5-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«13.1) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքագրելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմում և մեթոդական աջակցության տրամադրում.»,

«13.2) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրում, մշակում, ամփոփում, վերլուծություն և գնահատում.»,

«13.3) գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացում և կառավարում (պլանավորում, կազմակերպում, վերահսկողություն).»,

«13.4) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.»,

«13.5) խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման իրականացում։»։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի Կառավարության քաղաքականությունը, համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ մասի։

Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի խորհրդատվական համակարգի, ինչպես նաև դրանց ընթացքի, ազդեցությունների ու արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացման և կառավարման անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 Ներկայումս խորհրդատվական ծառայությունների մատուցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից, որը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ մասի պահանջից:

Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է իրավաչափության ապահովումը։ Կարևորելով պետական օժանդակության գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայությունների մատուցումը, առաջարկվում է սույն նախագծով ընդլայնվել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները, ինչը հնարավորություն կնձեռի գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայում առավել արդյունավետ և նպատակային կազմակերպել ծառայությունների մատուցումը։

Միաժամանակ, նախագծով սահմանվող դրույթներով նախատեսվող նպատակը և բնույթը հետևյալ է՝ գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայություններ մատուցումը իրավաբանական անձի կողմից հնարավորություն կընձեռնի՝

կադրային նեղ մասնագիտական քաղաքականության իրականացում, մասնագետների թիրախավորված ընտրության հնարավորություն,
մասնակցություն տարբեր դոնորների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի իրագործմանը,
բացառումը մեկ մարմնի կողմից ծրագրի մշակումը, իրականացումը և արդյունքների մոնիթորինգը,
մեկտեղված մասնագիտական և տեխնիկական կարողությունների միջոցով այնպիսի ծրագրերի իրագործում, որոնք հնարավոր չէ իրականացնել պետական կառույցի միջոցով, ինչպես, օրինակ, պիլոտային փորձացուցադրական տարածքի հիմնում և վերջիններիս ինքնաֆինանսավորմամբ աշխատելու հնարավորության դիտարկում,
պետություն-մասնավոր գործակցության տարբեր ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում և վերահսկում,
շարունակական խորհրդատվությունից օգտվող շահառուների կայուն խմբերի ձևավորում՝ տարվա ընթացքում պարբերաբար խորհրդատվական ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ չսահմանափակելով այլ տնտեսվարողների մասնակցությունը:
Պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում  նախատեսվում է ծախսերի ավելացում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորում։

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների  իրականացումը։

Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն