Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտը

10 նոյեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը օդանավակայանի տարածքից ուղեւորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը եւ զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է: Փոխնախարարը հավելել է, որ փոփոխությունները վերաբերում են միայն մարդատար տաքսիների աշխատանքին: Օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է: Սահմանվել են նաեւ մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ. յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է: Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղեւորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

«Օդանավակայանի հատվածը կարգավորելուց բացի ցանկալի կլիներ տաքսի ծառայությունների վերաբերյալ ամբողջական կարգավորում ունենալ»,- նշել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն