Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում շուրջ 287 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
Ասֆալտապաման այս ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր և 13 բնակավայրերի շուրջ 4կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ`
✅Գրիբոյեդովի փողոց
✅Մաշտոցի փողոց
✅Հերոսամարտի փողոց
✅Նելսոն Ստեփանյան փողոց
✅Սասունցի Դավիթ փողոց
✅Արվեստի դպրոցի բակային տարածք
✅Նժդեհի 10 և 13 շենքերի բակերը
✅Բաղրամյան 6, 8 և 46 շենքերի բակերը
✅Գայի 3 շենքի բակ
✅Արագած, Ափնա, Շողակն, Արայի, Ձորագլուխ, Չքնաղ, Թթուջուր, Կայք, Վարդենիս, Լուսագյուղ, Նիգավան, Քուչակ և Եղիպատրուշ բնակավայրերի փողոցներ
Ծրագրի արժեքը 287 միլիոն 503 հազար դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться