• Armenianeconomy.com

Երիտասարդության աշխատանքի տեղավորման դասընթացներ կանցկացվեն աշնանը մարզերում

19 մարտի 2013 | Աշխատաշուկա | Цитата

Երիտասարդության աշխատանքի տեղավորման դասընթացներ կանցկացվեն աշնանը մարզերում«Աշխատանքի տոնավաճառ. երիտասարդական հմտությունների զարգացում» նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, կիրականացվի աշնանը մի քանի մարզերում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի» ղեկավար Դավիթ Հայրապետյանը։

«Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդության հմտությունները' մասնավորապես մարզերում։ Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ դասընթաց - միջոցառումներ Հայաստանի մի քանի մարզերում։ Այսպես, 2012թ.–ին Տավուշի և Լոռու մարզերում անցկացվեցին նման դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 80 երիտասարդ»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա' ընթացիկ տարում նախարարությունը մտադիր է ընդլայնել տվյալ նախագիծը, հրավիրել փորձագետների տարբեր երկրներից, ովքեր կսովորեցնեն երիտասարդ աշակերտներին գործատուների հետ շփման հմտությունների զարգացնելու և աշխատանքի տեղավորման ծրագրերը։

«Ի սկզբանե մարզերում միայն աշխատանքի տոնավաճառ է անցկացվել, սակայն 2012թ.–ին տոնավաճառին գումարվեցին դասընթացները։ Այժմ մենք մտադիր ենք տվյալ միջոցառումներից բացի նաև կլոր սեղան անցկացնել ԱՊՀ երկրների փորձագետների մասնակցությամբ»,– ավելացրեց նախարարության ներկայացուցիչը։

Հայրապետյանը նշեց, որ հիմնականում ծրագիրն ուղղված է մարզային երիտասարդությանն աջակցմանը։

«Իհարկե, մայրաքաղաքում նույնպես խնդիրներ կան երիտասարդության աշխատանքի տեղավորման հետ կապված, սակայն մարզերում այդ ծրագիրն առավել արդիական է»,– կարծում է նա։

Ըստ Հայրապետյանի' բացառված չէ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ փոխգործակցությունը տվյալ նախաձեռնության շրջանակներում։

Միաժամանակ նա ընդգծեց, որ դեռ չեն ընտրվել այն մարզերը, որտեղ անցկացվելու են ծրագրերը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն