Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

08 նոյեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոլորտային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չորս գերատեսչությունների ֆինանսավորման ցուցանիշները:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 336 մլն 900 հազար դրամ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի հանրագումարը 1 ծրագիր եւ 5 միջոցառում իրականացնելու համար կազմում է  7 մլրդ 634 մլն դրամ:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար 2 ծրագիր եւ 9 միջոցառում իրականացնելու համար նախատեսվել է 579 մլն դրամ:

 

 

ԿԳՄՍ նախարարությունը 2022 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեից ավելի է 48 մլրդ 694 մլն դրամով: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով կառույցի գործառույթները, ընդգծել է, որ հանձնաժողովը պետական անկախ մարմին է եւ երաշխավորում է հեռարձակողների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը:

Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա ծրագրերը՝ նա նշել է, որ բյուջեի նախագծով նախատեսված գումարով կփորձեն լուծել բազմաթիվ խնդիրներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն