Քննարկվել են օրենսդիր մարմնի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը

05 նոյեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման շրջանակում երկրի օրենսդիր մարմինն արդյունավետ համագործակցում է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ համագործակցության ծրագրերը, ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ինչպես նաեւ առաջիկայում իրականացվելիք միջոցառումները քննարկվել են նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Խորհրդարանական աջակցության գործընկերների պարբերական համակարգող ժողովի ընթացքում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը կարեւորել է Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը, որն անհրաժեշտ է աշխատակազմի հմտությունների զարգացման, փորձի փոխանակման համար: Ըստ Վահան Նարիբեկյանի՝ նման համատեղ ծրագրերն օժանդակում են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրական ու վերլուծական կարողությունների կատարելագործմանը: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի:

ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի տեխնիկական գծով գլխավոր խորհրդատու Բիլիանա Լեդենիկանը դրական է գնահատել արդեն իսկ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը եւ կարեւորել դրանց շարունակականության ապահովումը:

Միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են նախկինում իրականացված եւ առաջիկայում նախատեսված ծրագրերի բովանդակությանը: ՀՀ խորհրդարանի հետ իրականացվում են բազմաթիվ  ծրագրեր՝ դասընթացներ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի համար, փոխանակման ծրագրեր, սեմինարներ, օրենսդիր մարմնի եւ պատգամավորների գործունեության արդյունավետությանն ուղղված միջոցառումներ եւ այլն:

Քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է եղել ԱԺ աշխատակազմի կարիքներին ու առաջնահերթություններին:

Հյուրերը խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամություն են հայտնել:

Նշենք, որ համակարգող ժողովին մասնակցել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (OSCE), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն