Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանումը կնվազեցնի կախվածությունն արտաքին գործոններից. փորձագետ

19 մարտի 2013 | Ներդրումներ | Цитата

Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանումը կնվազեցնի կախվածությունն արտաքին գործոններից. փորձագետՆերքին ներդրումների խթանումը տնտեսությունում թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունն արտաքին գործոններից և համաշխարհային տնտեսության ցնցումներից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Վստահ եմ, որ անհրաժեշտ է վերացնել կախվածությունն արտասահմանյան ներդրումներից, հատկապես այն նույն երկրներից, որոնք քաղաքական շահեր ունեն Հայաստանում։ Այն երկրները, որոնք երկարաժամկետ տնտեսական շահեր ունեն, նախընտրում են Հայաստանը, օրինակ, Ասիայի երկրները»,– ասաց նա մարտի 15-ին մամուլի ասուլիսում։

Մանասերյանը նշեց, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ներքին ներդրումների աշխուժացման խթանմանը, քանի որ օտարերկրյա ներդրումների ներհոսքի շարունակական բնույթը չի կարելի երաշխավորել։

Փորձագետի խոսքով, համաշխարհային տնտեսությունում իրավիճակից կախվածության բարձր մակարդակի հետրանքով Հայաստանում նախորդ տարի գրանցվել է օտարերկրյա ներդրումների էական անկում։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներով, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումները 2012 թվականի հունվար–սեպտեմբերին' 2011 թվականի հունվար–սեպտեմբերի համեմատ (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետկառավարման) կրճատվել են 35.2 տոկոսով' կազմելով 391.1 մլն դոլար։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն