Գյուղատնտեսության զարգացման համար բյուջեից կհատկացվի 23 միլիարդ 638 միլիոն դրամ

08 նոյեմբերի 2021 | | Цитата

Գյուղատնտեսության ոլորտում միջոցառումներ իրականացնելու համար 2022 թվականի բյուջեից կհատկացվի 23 միլիարդ 638 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

« Հաջորդ տարի նախատեսվող միջոցառումները բաժանվում են 7 խմբի` գումար է հատկացվելու գյուղտեխնիկայի, ագրովերամշակման սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական ապահովագրության, ինտենսիվ այգիների ստեղծման, գյուղվարկերի սուբսիդավորման, «խելացի» անասնագոմերի ստեղծման և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման համակարգի ներդրման համար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով` կառավարությունը նախատեսում է իրականացնել նաև  հողային բարեփոխումների ծրագիրը, որով նպատակ ունի ավելացնել մշակվող գյուղատնտեսական հողերի տարածքներն ու խոշոր ներդրումներ ներգրավել գյուղատնտեսությունում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն