«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

04 նոյեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

 Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հաստատել.

1)շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2)շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն  N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ   ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը

        Նախագծի ընդունումը պայմանավորված է շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, դրան առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման, ժամանակին համընթաց երկարաժամկետ ռազմավարության մշակման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 364.2 կետի միջոցառման կատարմամբ ակնկալվող արդյունքին հասնելու  անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Ներկայումս, ոլորտում կապիտալ ներդրումների կամ շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) արժեքի հաշվարկման հիմքում հիմնականում դիտարկվում են Խորհրդային տարիներին մշակված՝ 1984թվականին հաստատված ելակետային (բազային) տվյալներն ու դրանց պարբերաբար ինդեքսավորման  սկզբունքը:

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման Կարգի մեթոդաբանությամբ՝ առկա բանաձևերը փոխկապակցված են 1984թվականի գնացուցակների և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսների ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, որոնք արդիականացման կարիք ունեն:

      Գործող (ЕРЕР) ժողովածուներում բացակայում են նոր նյութերով, կառուցվածքներով, սարքավորումներով, մեքենաներով, մեխանիզմներով, կաղապարամածային համակարգերով իրականացվող աշխատանքների (տեխնոլոգիաների) նկարագրերը և նախահաշվային նորմերը:

       Կիրառելի չեն նաև նախկին արտադրական նորմերը (ЕНиР) նոր շինարարական նյութերի արժեքի, աշխատավարձի իրական ծախսերի որոշման համար՝ տեխնիկական նոր միջոցների՝ մեքենա-մեխանիզմների, սարքավորուների և շինարարական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:

      Գնագոյացման նորմատիվային բազայի անկատարությունը հանգեցնում է խնդրահարույց  իրավիճակների, նպաստելով ներդրումային (կառուցապատման) ծրագրերի անարդյունավետ ընթացքին:

       Պետական ներդրումային ծրագրերի պարագայում նախահաշվային փաստաթղթերի մշակման հիմքում դիտարկվում է բազիսաինդեքսային (այն է՝ ոլորտում գործող նորմատիվ ակտերով սահմանված նախահաշվի կազմման) մեթոդը, որը չի համապատասխանում մրցակցային շուկայում գործող առաջարկ-պահանջարկ սկզբունքին:

       Հաշվի առնելով վերոգրյալը՝ բազիսաինդեքսային մեթոդի փոխարեն Նախագծով առաջարկվում է ներդնել շինարարությունում գնագոյացման ռեսուրսային հաշվարկի մեթոդաբանությունը՝ այն է՝ ընթացիկ գների հաշվառմամբ քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքի որոշման ամենաարդյունավետ  տարբերակը, որի շրջանակներում կարևորվում է մոնիտորինգային կենտրոնների և բազային տվյալների շտեմարանի  ստեղծման անհրաժեշտությունը:

       Գործընթացը ենթադրում է նաև մեծ ծավալով օրենսդրական և ենթաօրենսդրական  փոփոխություններ, բարեփոխումներ և հաջորդական կատարելագործում, շինարարության BIM ինֆորմացիոն մոդելի  ձևավորման սկզբունքների կիրառում:

Հայեցակարգով նախատեսվող միջոցառումների արդյունքային ցուցանիշները

-    ուղղակի արդյունքների մասով  ֆինանսական միջոցներ չեն պահանջի,

-  միջանկյալ արդյունքների մասով կպահանջվեն որոշակի ֆինանսական միջոցներ նորմատիվ փաստաթղթերի մի մասի մրցութային կարգով ձեռքբերման համար,

-    վերջնական արդյունքի մասով ֆինանսական ներդրումների կանխատեսումները կարող են հստակեցվել միայն ուղղակի և միջանկյալ արդյունքներն ապահովելու պարագայում:

Հայեցակարգին կից ներկայացված է նաև առաջնահերթ այն միջոցառումների ծրագիրը, որոնք ֆինանսավորում չեն պահանջի 2021-2023թթ հատվածում:

      Միաժամանակ հարկ է նշել, որ «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման   նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ կարող են նախատեսվել՝ միջոցառումների ծրագրի կատարման անհրաժեշտությամբ։

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև մասնագիտական դիրքորոշումներ ներկայացրած  հաստատություններն ու  կազմակերպությունները՝ Հայաստանի շինարարների միություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Հայնախագիծ» ԲԲԸ, ՀՀ նախագծողների միություն:

4. Ակնկալվող արդյունքը

        Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն