Նախանշվել են ոլորտային մի շարք ուղղություններով Ֆինլանդիայի հետ համագործակցության հեռանկարները

02 նոյեմբերի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը: Հաշվի առնելով Ֆինլանդիայի հարուստ փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և կապի ապահովման բնագավառներում՝ նախարարը կարևորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը ոլորտային մի շարք ուղղություններով:

Դեսպան Կիրստի Նարինենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ներկայումս գործողությունների պլան է մշակվում, որպեսզի հստակեցվի այն կոնկրետ ոլորտները, որոնցում հայ-ֆինլանդական համագործակցությունը կարող է հաջողել և փոխշահավետ լինել: Դեսպանը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում բավական մեծ տոկոս է կազմում՝ լինելով բարձր համաշխարհային միջին ցուցանիշից։ Սա լավ արդյունք է Հայաստանը նորարար աշխարհին նորովի ներկայացնելու:

Կիրստի Նարինենը նշել է, որ համագործակցության կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև ՄԱԿ-ի «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» թեմատիկ դաշինքը, որի աշխատանքներն ուղղորդվելու են որպես առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից։

Փոխճանաչելիությունը բարձրացնելու նպատակով կողմերը քննարկել են Հայաստանում և Ֆինլանդիայում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին երկու երկրների ոլորտային ընկերություների մասնակցության հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, թվայնացման, ինչպես նաև տեխնոլոգիական կրթության ոլորտներում երկուստեք իրականացված հաջող ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն