3710 շահառու․ ամփոփվել են գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի արդյունքները

02 նոյեմբերի 2021 | | Цитата

Ընթացիկ տարվա փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

Ծրագիրը մշակվել է որպես պետական աջակցության լրացուցիչ միջոցառում՝ մեղմելու ռազմական և արտակարգ դրության հետևանքով օգտագործվող արոտավայրերի կրճատման արդյունքում առաջացած անասնակերի ապահովման խնդիրները և բարձրացնելու պարենամթերքի ինքնաբավության մակարդակը։

Ծրագրով առաջարկվել է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Կառավարությունը սուբսիդավորել է սերմի գնի 50%-ը, իսկ սահմանամերձ շրջաններում՝ 70%-ը։ Արդյունքում տնտեսվարողներն ունեցել են ավելի ցածր գնով հավաստագրված սերմ ձեռք բերելու և ցանք կատարելու հնարավորություն (oր․՝ ցորենի առաջին վերարտադրության և էլիտա սերմի 1կգ-ի համար, որն արժեր  240-280 դրամ, ֆերմերները վճարել են համապատասխանաբար 120-140 դրամ, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ 80-90 դրամ)։

Ծրագրից կարող էին օգտվել Հայաստանի բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները՝ պայմանով, որ նույն տնտեսավարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չպետք է գերազանցի 20․0 հա–ը։ Ընդ որում, տնտեսվարողները սերմը կարող էին ձեռք բերել միայն այն մատակարարներից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է  նախարարության կայքում։

Նախարարությանը դիմած 18 մատակարար կազմակերպությունների հետ, որոնք նախապես ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը,  մշակաբույսերի սորտերը և քանակները, կնքվել են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագրեր։ Սերմերի վաճառքն իրականացվել է ընթացիկ տարվա մարտ-հունիս ամիսներին՝ շահառուի և մատակարարի միջև կնքված պայմանագրերով։ Հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում սերմերի ցանքն իրականացվել է մինչև հունիսի 1-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը՝  մինչև հունիսի 10-ը։

Ծրագրից օգտվել է 3710 շահառու։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։

Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում նախարարության կողմից տնտեսվարողներին տրամադրվել է մշակաբույսերի մշակության, ցանքաշրջանառության կիրառման և սերմերի ախտահանման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։

Պետության կողմից գումարները տրամադրվել են միայն վաճառված սերմերի դիմաց սուբսիդիա կամ փոխհատուցում ստանալու նպատակով մատակարարների և շահառուների կողմից նախարարություն ներկայացված դիմումների և կից փաստաթղթերի (սերմերի հավաստագրերի պատճեններ, ներմուծումը հավաստող փաստաթղթեր, տեղեկատվություն վաճառված սերմերի, ցանված մշակաբույսերի սորտերի սերմերի, քանակի վերաբերյալ և այլն)    ուսումնասիրությունից հետո։

Ծրագրի շահառուներին վաճառվել է․

  • 1374.2 տոննա գարնանացան գարու սերմ, ցանք է իրականացվել շուրջ 7515 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 206.3 մլն ՀՀ դրամ,
  • 514.3 տոննա կորնգանի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 5734 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 190.3 մլն ՀՀ դրամ,
  • 262.3 տոննա վարսակի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 1625 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 37.2 մլն ՀՀ դրամ,
  • 130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 671 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 22.8 մլն ՀՀ դրամ,
  • 70 տոննա ոլոռի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 165 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 22.8 մլն ՀՀ դրամ,
  • 2 տոննա առվույտի սերմ, ցանք է իրականացվել շուրջ 81 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 2.6 մլն ՀՀ դրամ,
  • 0.14 տոննա սիսեռի սերմ, ցանք է իրականացվել 1 հա հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 60000 ՀՀ դրամ,
  • 1.5 տոննա ոսպի սերմ, ցանք է իրականացվել 10 հեկտար հողատարածքում, պետության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 0.62 մլն ՀՀ դրամ:

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն