Փոխհատուցելու են չօգտագործվող սահմանամերձ հողատարածքների սեփականատերերի հողի հարկն ու ջրի վարձավճարը

18 մարտի 2013 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Փոխհատուցելու են չօգտագործվող սահմանամերձ հողատարածքների սեփականատերերի հողի հարկն ու ջրի վարձավճարըՀայաստանի կառավարության 2013թ. հունվարի 10-ի N70-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի» համաձայն' ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել «Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը հաստատելու, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փաստաթղթով նախատեսվում է ծրագրում ընդգրկված' ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի սահմանամերձ 29 համայնքների (ցանկը կազմվել է ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների հիման վրա) վարչական ատարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2013 թ. համար հաշվարկված հողի հարկի տարեկան գումարը, հարկ վճարող անձանց անունից, նրանց փոխարեն վճարել համապատասխան համայնքի բյուջե, ինչպես նաեւ 50 տոկոս զեղչ կիրառել այդ համայնքներում ՋՕԸ-երի սպասարկման տարածքում ընդգրկված ոռոգման ջուր օգտագործող անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ:

Այդ նպատակով ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին 2013թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսվում է հատկացնել 54 մլն 313.8 հազ. դրամ, իսկ ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին' 10 մլն 746.7 հազ. դրամ: Նախատեսված է ծրագրի մաս դարձնել նաեւ «Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածքը, որի վերաբերյալ նույն մոտեցումը կիրառվում է դեռ 2000 թ-ից:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների եւ գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

Նախատեսվում է, որ ծրագիրը շարունակական է լինելու եւ այս տարվանից սկսած' իրականացվելու է ամեն տարի: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համապատասխան առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարությանը' Միջնաժամկետ ծախսերի ծրագրում անհրաժեշտ միջոցներ նախատեսելու համար:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն