• Armenianeconomy.com

Գալիք տարում Կադաստրի կոմիտեն կիրականացնի 1 ծրագիր

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Կադաստրի պետական կոմիտեն գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով: 2022-ին  կառույցին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 997 մլն դրամ՝ 2021-ին հաստատված 4 մլրդ 645 մլնի  դիմաց, աճը կազմում է 352 մլն  կամ 7,6 տոկոս:

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ գալիք  տարում կառույցն իրականացնելու է  «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը» ծրագիրը:

Հատկացվելիք 4 մլրդ 997 մլն դրամից  1 մլրդ 210 միլիոնն  ուղղվելու է կապիտալ ծախսերին:  Մնացած գումարները կօգտագործվեն կառույցի պահպանման նպատակով:
Սուրեն Թովմասյանը նշել է, որ կոմիտեն 2022-ին նախատեսում է զարգացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցումն ու հանրային իրազեկումը: Ընթացիկ տարում կոմիտեն ստացել է շուրջ 60 000 էլեկտրոնային դիմում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ• 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը• Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր• ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան• Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ• Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն