• Armenianeconomy.com

Հայաստանը դառնում է գաստրոնոմիական և գինու զբոսաշրջային ուղղություն. Forbes

Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու գաստրոտուրիզմի սիրելի ուղղություն աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Forbes-ում հոդված է հրապարակել Էն Աբելը, ով աշխարհի տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների հետ ժամանել է Հայաստան՝ բացահայտելու մեր երկրի խոհանոցային գրավչությունը:

«Հայաստանում բարություն և առատաձեռնություն կա: Ես զգացի դա Երևանի Գումի շուկայում, որտեղ վաճառողներն անհավատալի շռայլ գտնվեցին՝ մեզ անվճար առաջարկելով համտեսել չորամրգեր, շաքարապատ նուշ, մարինացված վարունգ և սխտոր, ինչպես նաև աղի պանիր»,- գրում է հոդվածի հեղինակը: 

Հայաստանի տարբեր կետերում նա փորձել է հայկական խոհանոցի նրբաճաշակ համերը ու խմել հայկական գինին: «Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Ես դրա վկան դարձա այստեղ ունեցած իմ շատ զրույցներում: Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Հայաստանում՝ առաջինն աշխարհում, քրիստոնեությունը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին: «Լուսավորում»-ը՝ իր ժամանակակից իմաստով, շարունակում է այստեղ կարևոր արժեք համարվել: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ շուրջ 23 հազար ձեռագրեր պարունակող հավաքածուից: Դա շատ բանի մասին է խոսում հայերի վերաբերյալ, ովքեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանության ժամանակ նախընտրում էին պաշտպանել հիասքանչ գրքերը: Այսօր, նոր սերունդը փորձում է կրթությունը՝ գիտելիքի ու տեխնոլոգիական լուսավորումն արտահանել: Դիլիջանի UWC քոլեջը գրավում է ուսանողների ողջ աշխարհից՝ ուսման ավարտից հետո հետ ուղարկելով հայկական յուրօրինակ լուսավորությամբ»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ հայկական ուտելիքները բազմազան են, պարունակում են շատ հետաքրքիր թարմ համեմունքներ: Հեղինակը պատմում է նաև հայկական գինիների լայն տեսականու և նուրբ համերի մասին:

«Մշտապես կտեսնեք մեծ թվով լավաշ՝ արագ պատրաստվող լոշիկներ, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության շարքում»,- գրում է Էն Աբելը՝ եզրափակելով. «Այս երկիրը պատրաստ է ուշադրության»:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Մ-2 ճանապարհի 7 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ• Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը• «Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան• Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը. մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը• ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը• ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները• Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ• Բագրատաշենի անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են• Երեւանի կենտրոնում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի. Ի՞նչ է այն ներառելու. Ներդրումը կկազմի 10 մլն դոլար
горячие новости
• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին• Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն