ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կարգավորման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1691.1-ին հոդվածով.

«Հոդված 1691.1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացնում (առաջացրել) հարկի նվազեցում

Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացնում (առաջացրել) հարկի նվազեցում`
առաջացնում է նախազգուշացում:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»,

Հոդված 2. Օրենսգրքի 169․12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարաապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»։

Հոդված 3. Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «169,» թվից հետո լրացնել «1691.1,» թիվը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն