Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

26 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Պետական գույքի վաճառքի գործընթացի իրականացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2021 թվականի N ...... -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման տեքստում, որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում և որոշմամբ հաստատված 1-ին և 3-րդ հավելվածների վերնագրերում և տեքստում «պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով» բառերը փոխարինել «անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից հանել «և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող» բառերը.

3) որոշման 4-րդ կետում «պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ընկերությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները, հիմնադրամները և ընկերությունները» բառերով.

4) որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի՝

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «և» տառը փոխարինել «կամ» բառով, «վարձակալին» բառից հետո լրացնել «,եթե վարձակալը պատշաճ կերպով կատարել է վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները» բառերով,

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ,

«4. Շարժական, ինչպես նաև պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ անշարժ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով:»,

գ. 7-րդ կետում «Կոմիտե» բառը փոխարինել «պետական գույքի կառավարման մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)», իսկ «ներկայացվում» բառից հետո լրացնել «, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի վերադաս պետական մարմնի կողմից հաստատված» բառերով,

դ. 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրվող անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածագնահատման գոտիականության գործակցի, հողամասի 1 քառ. մետրի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանքը, անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ համապատասխան համայնքի կողմից տրված տեղեկանքը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, հողամասի և շենք-շինությունների հատակագծերը.

2) շարժական գույքի դեպքում` գույքային համարը, գույքի անվանումը, մակնիշը, տիպարը, թողարկման տարեթիվը, տեխնիկական պարամետրերը, մանրամասն տեղեկանք տեխնիկական վիճակի վերաբերյալ, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը կամ սեփականության իրավունքի վկայականը, ամբողջական տեղեկանք տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք տրանսպորտային միջոցը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին, ինչպես նաև շարժական գույքի առկայության դեպքում՝ գույքի համարանիշը։»,

ե. 8-րդ և 9-րդ կետերում «4-19» թվերը փոխարինել «4-20» թվերով, իսկ 9-րդ կետում «պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով,

զ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) գույքի վաճառքի ձևի, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների, այդ թվում նաև հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին.»,

է. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «մեկնարկային (վաճառքի նվազագույն) գին» բառերը փոխարինել «մեկնարկային գին» բառերով,

ը. 11-րդ կետից հետո շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, գույքի վաճառքի գինը չի կարող պակաս սահմանվել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքից։

1. Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, գույքի մեկնարկային գինը չի կարող սահմանվել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքից ցածր։

2. Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի (ներառյալ) չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել: Ընդ որում գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի կամ մրցույթի ժամանակ չի կարող պակաս սահմանվել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքից։

3.Գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 25 օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և Հայաստանի Հ.անրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

4.Պետական մարմիններին ամրացված վաճառքի ենթակա յուրաքանչյուր միավոր` մինչև տասը մլն դրամ ելակետային տվյալների հիման վրա նախնական գնահատված արժեքով, շահագործման համար պիտանի շարժական գույքի (տրանսպորտային միջոցները) սույն կարգի պահանջների համապատասխան, մինչև գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելը, վաճառքն ամբողջությամբ կազմակերպելու (գնահատում, աճուրդի կազմակերպում) համար պահառությունը կազմակերպվում է լիազոր մարմնի կողմից նախատեսված տարածքում։ Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան պետական մարմնին։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործման համար պիտանի չեն և ենթակա են տեղափոխման հատուկ միջոցների՝ քարշակի օգտագործմամբ, դրանց պահառությունն իրականացնում է գույքն օգտագործող պետական մարմինը, սույն որոշման պահանջներին համապատասխան՝ մինչև գույքի վաճառքի գործընթացի ավարտը։

5. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`
1) նախավճար` մեկնարկային գնի մինչև 50 տոկոսի չափով, որը հաղթող մա սնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, ապա նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ չհաղթող մասնակցին (մասնակիցներին)՝ վերադարձվում է աճուրդի (մրցույթի) կայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

2) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի կազմակերպման նպատակով:

1. Գույքը չվաճառվելու դեպքում (բացառությամբ՝ հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու դեպքերը) այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով նոր աճուրդի կազմակերպումն արգելված չէ, որի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի (ներառյալ) չափով:

2. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չվաճառվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազոր մարմին` տվյալ գույքը վաճառելու մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, գնորդն աճուրդի դեպքում ներկայացնում է հայտ, իսկ մրցույթի դեպքում՝ օրինակելի ձևին համապատասխան գործարար (ներդրումային) ծրագրից բացի, պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը նաև պետք է ներկայացնի՝
1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գրավոր առաջարկություն՝ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

1. Լիազոր մարմինը, սույն կարգի 19-րդ կետում նշված պայմաններով գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև օրինակելի ձևին համապատասխան գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումը ստանալուց հետո 7-րդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին, և որոշում կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում, հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
2. Եթե սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազոր մարմինը սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգերով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը՝ վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով:
3. Դիմումատուի կողմից սույն կարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթ.ղթերում առկա թերությունները:
4. Սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝
1) չեն ներկայացվել սույն կարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 19-23-րդ կետերով սահմանված պայմաններով:».
5) որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի՝

ա. 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում «հիմնական միջոցի (միջոցների)» բառերը փոխարինել «գույքի» բառով,

բ. 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Եթե կազմակերպությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունը ստանալուց հետո դիմում է լիազոր մարմնին՝ իր սեփականությունը հանդիսացող գույքն օտարելու համար, ապա լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմինը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ։

1. Սույն կարգի 2-5-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեն) և մակերեսի մասին.

2) գույքի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.

3) վաճառքի ձևի, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու, ինչպես նաև հողամասի գնահատված արժեքի, վճարման ժամկետների մասին.

4) գույքն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային գնի իջեցման չափի մասին (որը կարող է նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի (ներառյալ) չափով).

5) գույքն ուղղակի վաճառքի և մրցույթի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների մասին և օրինակելի ձևին համապատասխան գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին (եթե նման պայմանի առկայությունը հիմնավորված է).

6) այլ տվյալների մասին:

1. Սույն կարգի համաձայն կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման ընդունման և կազմակերպության վերադաս մարմնի առաջարկության դեպքում՝ աճուրդը սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն կարող է կազմակերպել «Գույ­քի գնահատման և աճուրդկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը», իսկ մրցույթը կարող է անցկացնել` ելնելով որոշման 3-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթներից.
6) որոշման 3-րդ հավելվածով հաստատված կարգի.

ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող» բառերը,

բ. տեքստում «կազմակերպիչ», «լիազոր մարմին» և «Կոմիտե» բառերը փոխարինել «մրցույթի կազմակերպիչ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային» բառերով,

գ. 4-րդ կետից հանել «, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ»,

դ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է մրցութային կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 6 անդամից, որի կազմում ընդգրկվում են կազմակերպչի (հանձնաժողովի նախագահ, չորս անդամ և քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չի համարվում), համապատասխան պետական մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում՝ կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից)։»,

ե. 6-րդ կետում «պետական գույքի վաճառքի» բառերը փոխարինել «մրցութային հանձնաժողով ստեղծելու» բառերով,

զ. 7-րդ կետում «լինելու դեպքում» բառերից հետո լրացնել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

է. 12-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 15.1 կետ.

«15.1 Մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ.

2) մրցույթի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը.

4) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).

5) օրինակելի ձևին համապատասխան գործարար (ներդրումային) ծրագիրը.

6) իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը)։».

թ. 16-րդ կետից հանել «կամ էլեկտրոնային հասցեով» բառերը, իսկ «Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 18:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված» բառերը փոխարինել «Մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված» բառերով,

ժ. 29-րդ կետում «մերժվում է» բառերը փոխարինել «մասնակիցը չի ստանում մրցույթի մասնակցի կարգավիճակ» բառերով,

6) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 «Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 587-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակ. երպություն) ամրացված, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող (այսուհետ` պետական գույք) վաճառքի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
3. Պետական գույքն աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:
4. Պետական գույքի աճուրդով վաճառքի մասին իրավական ակտով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում կամ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հրաման) սահմանվում են վաճառվող գույքի մեկնարկային գինը, աճուրդի կազմակերպման և իրականացման ժամկետները ու այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
5. Պետական գույքի աճուրդով վաճառքի մասին իրավական ակտով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում կամ լիազոր մարմնի ղեկավարի հրաման) սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպիչ)։

1. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2.Աճուրդի կազմակերպման և անցկացման նպատակով կազմակերպչի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որը պետք է կազմված լինի առնվազն 6 անձից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կազմակերպչի կողմից՝ հանձնաժողովի նախագահ և երեք անդամ, լիազոր մարմին ամրացված գույքի դեպքում՝ լիազոր մարմի երկու անդամ, պետական մարմնին ամրացված գույքի դեպքում՝ մեկական անդամ պետական մարմնից և լիազոր մարմնից, կազմակերպությանն ամրացված, ընկերությանը և հիմնադրամին տրամադրված գույքի դեպքում՝ կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (մեկ անդամ) և կազմակերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ։

3.Պետական գույքի վաճառքն աճուրդով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց և այդ ակտը կազմակերպչին պատշաճ ծանուցելուց հետո հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում է լիազոր մարմին` սահմանված կարգով հրապարակելու համար։

4.Պետական գույքի վաճառքն աճուրդով անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում հանձնաժողովը ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վաճառքի աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի աճուրդի հաղթողին:

5.Հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդի անցկացմանը մասնակցող հանձնաժողովի գործունեությունն իրավազոր չլինելու դեպքում, կազմակերպիչը այդ մասին տեղեկացնում է աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց՝ հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:

6. Կազմակերպիչն իրավասու է գույքի աճուրդի վաճառքն արդյունավետ իրականացման նպատակով՝ նախապատրաստման և կազմակերպման գործընթացին ներգրավվել մասնագիտացված կազմակերպություն(ներ):
7.Հանձնաժողովի գործունեությունը տվյալ աճուրդի կազմակերպման դեպքում համարվում է դադարած՝ աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և այդ մասին արձանագրությունը կազմակերպչի տնօրենի ստորագրմանը ներկայացնելուց հետո:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ լիազոր մարմնի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում:
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անվանումը.

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդը չկայանալու դեպքում՝ լոտի մեկնարկային գնի նվազման չափը.

5) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

6) աճուրդով վաճառվող գույքի (լոտի) անվանումը, որակական և քանակական տվյալները (անշարժ գույքի դեպքում՝ հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը և այլն).

7) լոտի մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.

8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

9) կազմակերպչի կողմից սահմանված մասնակցության վճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

10) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

11) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

12) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

13) աճուրդի նախավճարի չափը (նախավճարի չափը չի կարող գերազանցել աճուրդում առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հիսուն տոկոսը), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը։

Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդը սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ։
Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:
Պետական գույքի վաճառքի աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վաճառքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները: Գույքի վաճառքի աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը չեղյալ հայտարարելով, որի մասին անհատապես տեղեկացնել արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած անձանց:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման վայրում և ժամկետում:
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը.

2) մասնակցության վճարումը հավաստող անդորրագիրը.

3) իրավաբանական անձանց համար` գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, օտարերկրյա ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը.

4) պետական գույքի վաճառքի աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը)։

Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:
Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն ընդունվում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, անկանխիկ եղանակող կազմակերպչի հաշվին մուծում են նախավճար և մասնակցության վճար:
Նախավճարը և մասնակցության վճարը վճարելու և համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պարտավոր է աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման օրը, լոտի(երի) հերթական համարը և մասնակցի վկայականի համարը, որին համապատասխան քարտի համարով հանդես է գալիս աճուրդում։
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որը սահմանվում է կազմակերպչի տնօրենի հրամանով և այն չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։
Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի տոմսի վաճառքը պետք է դադարի աճուրդը սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
Մասնակցության և մուտքի վճարները սահմանվում են կազմակերպչի տնօրենի հրամանով, դրանք գույքի գնի մեջ չեն ներառվում, անկախ աճուրդի արդյունքներից` չեն վերադարձվում, և օգտագործվում են աճուրդի կազմակերպման նպատակով:
Աճուրդին կարող են մասնակցել մասնակցի վկայական ձեռք բերած անձինք կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:
Գույքի վաճառքի աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի կողմից առաջարկված գնման գնի մեջ:
Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ վճարման որոշակի ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ համաձայն Կազմակերպչի տրամադրած վճարման հանձնարարագրերի, պարտավոր է վճարել լոտի (լոտերի) գինը Կազմակերպչի համապատասխան հաշվին, իսկ անշարժ գույքի վաճառքի դեպքում՝ լիազոր մարմնի տրամադրած վճարման հանձնարարագրի համաձայն նաև հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Շենք շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» հաշվին և վճարման անդորրագրերը ներկայացնել Կազմակերպչին։
Սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից կատարված վճարումները չեն վերադարձվում` աճուրդը համարվում է չկայացած, իսկ նախավճարը և աճուրդի հաղթողի առաջարկած գնի հինգ տոկոսի չափով վճարված գումարը կազմակերպչի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում՝ եթե աճուրդը համարվում է չկայացած՝ հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։
Աճուրդը կայացած կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ կազմակերպիչը չհաղթած մասնակիցների վճարած նախավճարները փոխանցում է վերջիններիս բանկային հաշվեհամարներին։
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Գույքի վաճառքի աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը գնելու մասին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի գնման գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը:
Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու:
Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս՝ գնորդների բացակայության դեպքում, աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է։
Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելուց և մուրճիկի հարվածից հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում վճարել իր առաջարկած գնի հինգ տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա լիազոր մարմնի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի հինգ տոկոսի չափով վճարված գումարը հաշվարկվում է հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:
Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 36-րդ կետի պահանջները, ապա նրա կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում և աճուրդը համարվում է չկայացած, հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման։
39. Հանձնաժողովն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունը, այն կազմակերպչի տնօրենի կողմից հաստատվելուց հետո, տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված 

ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը: Ընդ որում, աճուրդից հրաժարվելու հետևանքով կրած վնասները փոխհատուցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Աճուրդից հրաժարվելու դեպքերն են, եթե առկա են՝
1) գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունքների տիրապետողի գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ.

2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.

3) դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:

Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Գույքի աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում աճուրդով նախատեսված աշխատանքների կատարումը.

3) օրենսդրությամբ սահմանված և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում։

Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
           ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

         45.Կազմակերպչի կողմից կազմվում է վճարման հանձնարարագիր` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպչի մոտ, իսկ մյուսը տրվում է աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին։ Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից վճարման ենթակա գումարի չափը, վճարման վերջնաժամկետը և համապատասխան հաշվեհամարը:

      46Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն իրավաբանական ուժ է ստանում կազմակերպչի կողմից հաստատվելուց հետո և հիմք է հանդիսանում գույքի նոր սեփականատիրոջ հետ վաճառքի պայմանագիր կնքելու համար:

47.Կազմակերպիչը աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին, կցելով հաղթող մասնակցի կողմից կատարված անհրաժեշտ վճարումները հավաստող բոլոր անդորրագրերի պատճենները, հետագա գործընթացներն իրականացնելու համար:

48.Գույքի գնորդը պարտավոր է 30 օրվա ընթացքում լիազոր մարմնի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` իրավունքի գրանցման պահից:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն