• Armenianeconomy.com

ՀՀ կառավարությունը և «Էյր Արաբիան» ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող

14 հոկտեմբերի 2021 | Տնտեսություն | Цитата

Կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնում է մոտ 4 733 մլրդ դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը նշեց, որ 2021-ի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն:

Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4 733 720 000 դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:

Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան», որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողը:

«Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձն է»,- ասաց Փափազյանը՝ ավելացնելով, որ ստացել են առավելագույն կենսունակ մոդել: «Սա մեզ առաջին անգամ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Ծրագիրը կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- ասաց Փափազյանը:

Ըստ նրա՝ այս մակարդակի գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության բարդ ոլորտում ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է ՀՀ-ն գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն, և Հայաստանի՝ ցանկալի ու հուսալի գործընկեր ընկալվելուն: Փափազյանը նաեւ հավելեց, որ այս ընկերությունը չի ունենալու ոչ մի բիզնես արտոնություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով Կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա:

«Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է անում՝ յուրաքանչյուր կողմը ներդնում է 10 մլն դոլար: «Էյր Արաբիա» ընկերությանը, որ փորձառություն ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու, մենք հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել ու կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»:

Փաշինյանն ընդգծեց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որ 2022-ի գարնանից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ իրականացնի:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Հայաստանում գնումների համակարգը կբարելավվի. Ֆինանսների նախարարությունը մշակվում է հայեցակարգ• Լրացուցիչ եկամուտներ` համայնքային բյուջեներին• Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մի շարք հանդիպումներ և այցեր է ունեցել• Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը• Ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԼԻՐ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ• Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում• ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թ. ՀՀ պետական մրցանակը շնորհվեց «Սինոփսիս» ընկերության նախագահին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն