ՏԿԵ նախարարը Սյունիքի մարզում ծանոթացել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

13 հոկտեմբերի 2021 | | Цитата

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։
2021թ․ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։
17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։Եվս 13 կմ ճանապարհահտվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։
2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։
Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։ 

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն