«Standard&Poors» վարկանշային գործակալությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը եւ շնորհել արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Միեւնույն ժամանակ, արտարժույթով եւ ազգային արժույթով կարճաժամկետ սուվերեն վարկավորման համար շնորհվել է «B» վարկանիշ, իսկ փոխանցման եւ փոխարկելիության ռիսկը գնահատվել է «BB-»:
Գործակալության դիտարկմամբ` «դրական» հեռանկարն արտացոլում է առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական արագ ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ արտաքին լծակների` սպասվածից ավելի արագ կրճատումը եւ հարկաբյուջետային կատարողականի ավելի մեծ ներուժը:
Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ ՀՀ սուվերեն վարկանիշը ենթակա է բարելավման առաջիկա տասներկու ամիսների ընթացքում, եթե երկիրը պահպանի իր հզոր տնտեսական ցուցանիշներն առանց արտաքին կամ համավարակի հետ կապված մարտահրավերների, որոնք վատթարացնում են միջնաժամկետ աճի հեռանկարները՝ կայուն կառուցվածքային բարեփոխումներին զուգընթաց: Վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել նաեւ արտաքին պարտքի՝ սպասվածից ավելի մեծ կրճատումը:
- See more at: https://minfin.am/hy/content/standard_poors-y_arajin_angam_varkanshel_e_hh_karavarutyany_e_shnorhel_suveren_varkanish_drakan_herankarov/#sthash.Pqyi7Ks4.dpuf
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться