Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը․ ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը

13 հոկտեմբերի 2021 | | Цитата

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը, հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։

Ո՞վքեր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․

1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։

2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։

3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առևտրային կազմակերպությունները։

Ո՞վ է իրական շահառուն։
Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։ 

Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ 

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն