
ՀայՓոստը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանի աշակերտները:
ՀՀ համայնքներում մշակութային ժառանգության պահպանության, ճանաչելիության բարձրացման, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորման, ավանդույթների կենսունակության փոխանցման նպատակով ընտրվել են հետևյալ թեմաները.
-Նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),
-Ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն՝ երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեսեր և այլն),
-Իմ ընտանիքի ավանդույթը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթը իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից կընտրվեն մեկական նամակ, իսկ երկրորդ փուլում վերջնարդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից, նախատեսվում է ամփոփել նոյեմբերին: Մրցույթի հաղթողը կխրախուսվի հատուկ մրցանակով:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться