ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց

12 հոկտեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

Հոկտեմբերի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել   սեպտեմբերի 27-ից 30-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ  հերթական լիագումար նստաշրջանի աշխատանքների մասին:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ  քննարկվել է հայկական կողմի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց:

Առաջինը վերաբերել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը գնահատվել է մրցակցային եւ լավ կազմակերպված: «Սրանք, ըստ էության, Հայաստանի Հանրապետության երկրորդ համապետական ընտրություններն են, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Երկրորդ զեկույցը վերաբերել է Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետեւանքներին: Ամիսներ շարունակ պատրաստված  զեկույցում տեղ են գտել գրեթե բոլոր մտահոգություններն ու կետերը, որոնք Հայաստանը կցանկանար ներառել զեկույցում: «Դրանում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելով ստանձնած պարտավորությունների խախտում է, եւ ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը: Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ, սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ եւ մասնակցությունը պատերազմին: Ֆիքսվում եւ հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից կամ այն կարգավիճակից, որոնք այդ անձանց տրված են Ադրբեջանում»,- նշել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ հայկական մշակութային ժառանգությանն սպառնացող վտանգներին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ «ալբանական» թեզի գոյությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում պաշտոնական, բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն