ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ ԱԱՀ-ՈՎ

12 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԸ ՈՐԵՎԷ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն գործուն քայլեր է իրականացնում: Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է Կառավարության հավանությանը և  Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:

Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է քաղաքացիներին՝ հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։

Օրինակ,  ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ  է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց  հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե: 

Մեկ այլ օրինակ. ենթադրենք քաղաքացին օգտվում է «Zoom» էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որևէ կրթական ծառայությունից: Այս դեպքում ևս ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե, իսկ ֆիզիկական անձը որևէ գործողություն չի անելու: 

Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, և կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն