«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

12 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է հստակ սահմանել պետական մարմնի ղեկավարի ներքին իրավական ակտ ընդունելու, գործավարության կարգ հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու լիազորությունները։

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ներկայացված հարցի կարգավորման իրավական որոշակիության սկզբունքը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-Ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 12-րդ մասը՝

1) լրացնել նոր հետևյալ բովանդակությամբ 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով․

«13) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին իրավական ակտեր․

14) հաստատում է գործավարության կարգը.

15) իր իրավասության սահմաններում ստեղծում է աշխատանքային խմբեր:»․

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, ընթացիկ իրավիճակը․
 

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում են պետական մարմնի ղեկավարի լիազորությունները։ Մասնավորապես նույն մասի 12-րդ ենթակետը սահմանում է, որ պետական մարմնի ղեկավարը լիազորված է օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր: Մինչդեռ ներքին (լոկալ) իրավական ակտ ընդունելու հստակ լիազորություն նախատեսված չէ օրենքում, ինչպես պետական մարմնի ղեկավարի, այնպես էլ որևէ այլ սուբյեկտի համար։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ներքին (լոկալ) իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից։

Իսկ պետական մարմնի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով և պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված` պետական մարմնի գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան, ղեկավարում է պետական մարմնի գործունեությունը:

Նման պայմաններում թերևս բաց են մնացել պետական մարմնի ղեկավարի կողմից ներքին իրավական ակտ ընդունելու կարգավորումը։ Ինչ արդյունքում գործնականում խնդրահարույց կարող է դառնալ և տարընկալման տեղիք կարող է տալ այն հարցը, թե ով պետք է ընդունի տվյալ մարմնի ներքին իրավական ակտերը։

Նույնը վերաբերում է նաև գործավարության կարգի հաստատմանը։

 

Առաջարկվող կարգավորման նպատակները և բնույթը․
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ներկայացված հարցի կարգավորման իրավական որոշակիության սկզբունքը։

Նախագծով առաջարկվում է հստակ սահմանել պետական մարմնի ղեկավարի ներքին իրավական ակտ ընդունելու, գործավարության կարգ հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու լիազորությունները։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում են և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները առկա չեն։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։

 

Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը։

 

5․ Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:  

 

6․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Բացակայում է նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն