Մանրամասներ են ներկայացվել 2020-2025 թթ. ՀՀ-ում ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ

11 հոկտեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրել է  Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում:

Զեկուցողի խոսքով՝  2020-ի հուլիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզ ստեղծելու հանձնարարական է տրվել: Այն բաղկացած է երեք ուղղությունիցգ առաջին բաժնում ընդգրկված են իրագործվող եւ ծրագրավորվող խոշոր նախագծերը եւ արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար կարեւոր նախագծերի մասին տեղեկատվությունը: Քարտեզում ներառված է 21 ճյուղերի վերաբերյալ 178 խոշոր նախագիծ՝ մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների անհրաժեշտությամբ: Տարվա ավարտին հանձնաժողովը կներկայացնի առաջին հաշվետվությունը: «Քարտեզն առցանց հասանելի է, բոլոր տնտեսվարողները կարող են օգտվել տեղեկատվությունից», -ընդգծել է բանախոսը: Երկրորդ բաժնում ընդգրկված են արդյունաբերության ավելի քան 20 ճյուղերին առնչվող 500-600 տեխնոլոգիական ուղղություն: Երրորդ բաժնում ներառվել են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման առավել նշանակալի ծավալով ապրանքային խմբերը:

Ըստ նրա՝ Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գոտի, երեքը ստեղծվել են մասնավոր նախաձեռնությամբ, չորրորդը՝ ԵԱՏՄ շրջանակում Մեղրիի ազատ տնտեսական գոտին է:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին՝ փոխնախարարն ասել է, որ որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթանում են քննարկումներ՝ ներգրավվելու ներդրումներ: Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահին Չինաստանում եւ Իրանում մեր երկիրն ունի առեւտրային ներկայացուցիչ:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն